ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոման»-ը` Մոսկվայում

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոման»-ը` Մոսկվայում
27.09.2012 | 16:44

Օրերս Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ և փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ Օտոմանի գրավումը» («Захват Банка Оттаман»):
Գիրքը լույս է տեսել 10000 տպաքանակով:
Հարկ է նշել, որ 2008-ին Երևանում լույս տեսնելուց, վեց ամիս անց վեպը, դասական ուղղագրությամբ, Բեյրութում լույս է ընծայել «Արծիվ» հրատարակչությունը, իսկ 2010-ին թերթոնով, ամբողջությամբ, տպագրել «Երկիր» օրաթերթը:
Լրագրերը գեղարվեստական երկերը թերթոնով սովորաբար ներկայացնում են գրքով հրատարակվելուց առաջ, մինչդեռ այս անգամ թերթը հաջորդել է գրքին:
«Նախկինում սովորական այս լավ ավանդույթն այսօր, ցավոք, գնալով դառնում է ավելի ու ավելի հազվադեպ»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանդր Թոփչյանը, տեղեկացնելով, որ «Բանկ Օտոման»-ի վերոնշյալ ռուսերեն թարգմանությունն էլ, նախ և առաջ, ամբողջությամբ տպագրվել է «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում:
«Բանկ Օտոման»-ը թարգմանվել է ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Հեղինակը նշեց, որ գիրքը թարգմանվելու է եվրոպական ևս երկու լեզվով և տպագրվելու է հաջորդ տարի:
Գուցե տեղին է հիշել, որ Ալեքսանդր Թոփչյանի նախորդ վեպերը («Կիրկե կղզի», «Եվ անգամ մահից հետո») նույնպես լույս են տեսել պարբերական մամուլում և առանձին գրքով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ